Սամվել Մարտիրոսյանը դարձավ Ծանրամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

19:54 • 14.10.26

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները երիտասարդների ու Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների առաջնության 70 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Սամվել Մարտիրոսյանը պոկում վարժության ժամանակ գլխավերևում պահեց 134 կգ ու 139 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրեց 157 կգ: Երկամարտի 296 կգ արդյունքով՝ Սամվել Մարտիրոսյանը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:

Սամվել Մարտիրոսյանը դարձավ Ծանրամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր