Ունենք խաղաղության մեր կոնցեպտը, եթե իշխանության լինեինք, մեր 19 հայրենակիցը Բաքվի բանտում չէին լինի․ Սյուզաննա Ավետիսյան (տեսանյութ)
Ունենք խաղաղության մեր կոնցեպտը, եթե իշխանության լինեինք, մեր 19 հայրենակիցը Բաքվի բանտում չէին լինի։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Սյուզաննա Ավետիսյանը։
«Մենք չէինք սպասի, կպայքարեինք մեր հայրենակիցների վերադարձի համար, կդիմեինք միջազգային կառույցներին, տարբեր երկրների ղեկավարների։ Թրամփը օգոստոսի 8-ին պատրաստակամություն էր հայտնել դիմել Ալիևին՝ գերիների վերադարձի հարցով, եթե Փաշինյանը դիմեր իրեն։ Արդյո՞ք դիմել է, եթե չի դիմել, ինչո՞ւ չի դիմել։
Մենք ունենք խաղաղության այլընտրանքային կոնցեպտը ու այն առաջարկում ենք։ Ուժեղացնելու են բանակը, տնտեսությունը, ակտիվացնելու ենք շփումները միջազգային գործընկերների հետ ու դիվանագիտական ճանապարհով հասնելու ենք իրական խաղաղության՝ առանց զիջումների»,- նշել է նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․














