Պակիստանում դպրոցի տանիքի փլnւզման հետևանքով 18 մարդ է զnhվել
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 18-ի, նրանց թվում 17-ը երեխաներ են, հայտնում է Express Tribune պարբերականը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Առնվազն 17 երեխա և մեկ ուսուցչուհի է զոհվել հինգշաբթի օրը մասնավոր դպրոցի տանիքի փլուզման հետևանքով», - ասվում է հրապարակման մեջ:
Պարբերականի տվյալներով՝ ավելի քան 30 տուժած տեղափոխվել է հիվանդանոց:










