Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ․ Զելենսկի

16:05 • 17.10.26

ԱՄՆ-ն աշխատում է այս ուղղությամբ. նրանք առաջարկել են անցկացնել եռակողմ հանդիպում։ Այն կարող է տեղի ունենալ Մերձավոր Արևելքի որևէ երկրում։ ԱՄՆ-ն անընդհատ խոսում է Արաբական Միացյալ Էմիրությունների կամ Սաուդյան Արաբիայի մասին, հայտարարել է Զելենսկին՝ խոսելով այն մասին, թե որտեղ կարող է տեղի ունենալ Պուտինի հետ իր անձնական հանդիպումը։

«Ավելին, հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ, սակայն դեռևս որևէ հաստատում չկա՝ ո՛չ Ռուսաստանից, ո՛չ էլ ԱՄՆ-ից։

Հանդիպումը կարող է տեղի ունենալ նաև եվրոպական որևէ երկրում։ Գիտեմ, որ եվրոպացիները սկսում են կապեր հաստատել այս հարցի շուրջ։ Արդյունքը կտեսնենք մի փոքր ավելի ուշ»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահը։