Ալբերտա նահանգի բնակիչները դեմ են արտահայտվել Կանադայի կազմից դուրս գալուն
Ալբերտա նահանգի բնակիչների մեծամասնությունը դեմ է արտահայտվել Կանադայի կազմից դուրս գալուն, հայտնում է CBC հեռուստաալիքը՝ հղում անելով քվեարկության նախնական արդյունքներին։
Քվեարկությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին։ Տարածաշրջանը Կանադայի կազմում պահպանելու օգտին քվեարկել է 76,4%-ը, անկախության օգտին՝ 23,6%-ը։ Մեկնաբանելով առաջին արդյունքները՝ Ալբերտայի վարչապետ Դանիել Սմիթը հայտարարել է, որ շատ ուրախ է միավորված Կանադայում ավելի ուժեղ Ալբերտայի լայն աջակցության համար։
Քվեարկությունն անցկացվում էր անկախության մասին պարտադիր հանրաքվե անցկացնելու ընթացակարգ սկսելու հարցով։
Ipsos-ի հոկտեմբերյան հարցման համաձայն՝ նահանգի անկախության օգտին հանդես էր գալիս հարցվածների 23%-ը, Կանադայի կազմում մնալու ցանկություն էր հայտնել 70%-ը։ Angus Reid Institute-ի տվյալներով՝ անջատման օգտին առավելապես հանդես էին գալիս Միավորված կոնսերվատիվ կուսակցության (UCP) կողմնակիցները։ Հոկտեմբերի 16-ի դրությամբ UCP-ի ընտրողների 63%-ն աջակցում էր անկախությանը, 37%-ը հանդես էր գալիս Կանադայի նահանգի կարգավիճակի պահպանման օգտին։










