Իրանը հետևում է իրավիճակին՝ Ուկրաինայի կողմից իր սահմանների մոտ անօդաչու թռչող սարքեր տեղակայելու մասին հաղորդագրություններից հետո․ Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանը հետևում է իրավիճակին՝ Ուկրաինայի կողմից իր սահմանների մոտ անօդաչու թռչող սարքեր տեղակայելու մասին հաղորդագրություններից հետո և պատրաստ է արձագանքել դրան առնչվող սպառնալիքներին։
Tasnim-ը նախկինում հաղորդել էր, որ Ուկրաինան ակտիվորեն տեղակայում է հազարավոր անօդաչու թռչող սարքեր Իրանին սահմանակից երկրներում, այդ թվում՝ Իրաքյան Քուրդիստանում։ Գործակալության տվյալներով՝ Թեհրանը Կիևի գործողությունները համարում է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի դեմ թշնամական ռազմավարության մի մաս և ուսումնասիրում է հնարավոր պատասխան միջոցները։














