Մադրիդում բախումներ են սկսվել գնացքների վթարից հետո. ցուցարարները պահանջում են վարչապետի և Տրանսպորտի նախարարի հրաժարականը

10:05 • 29.10.26

Մադրիդում բախումներ են բռնկվել գնացքների բախումից հետո: Հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Տրանսպորտի նախարարության շենքի մոտ՝ պահանջելով նախարար Օսկար Պուենտեի և վարչապետ Պեդրո Սանչեսի հրաժարականը:

Ցուցարարները վանկարկել են «Մարդասպաննե՛ր» և փորձել են ճեղքել ոստիկանական շղթան: Հաղորդվում է, որ ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է մահակներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ:

Հիշեցնենք, որ երեկ երկու գնացք բախվել են Մադրիդի և Անդալուսիայի միջև բարձր արագության երկաթգծում, ինչի հետևաքնով զոհվել է առնվազն 68 մարդ, վիրավորում ստացել 179-ը: