Անգնահատելի է Ձեր ներդրումը երիտասարդ երաժիշտ կատարողներին կրթելու ու բարձրակարգ արվեստի ճանապարհով առաջնորդելու գործում. Փաշինյանի ուղերձը՝ Սվետլանա Նավասարդյանի հոբելյանի առթիվ
Անգնահատելի է Ձեր ներդրումը նաև երիտասարդ երաժիշտ կատարողներին կրթելու ու բարձրակարգ արվեստի ճանապարհով առաջնորդելու գործում. Փաշինյանի ուղերձը՝ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի ծննդյան առթիվ:
«Հարգելի՛ տիկին Նավասարդյան,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80–ամյա հոբելյանի առիթով։
Ձեր անունն ու կատարողական արվեստը վաղուց դարձել են հայ դասական երաժշտության խորհրդանիշ։ Ավելի քան կես դար Դուք հետևողականորեն աշխարհին եք ներկայացրել հայկական երաժշտարվեստը՝ միաժամանակ հիացնելով Ձեր երկրպագուներին համաշխարհային դասականների անզուգական կատարումներով։
Անգնահատելի է Ձեր ներդրումը նաև երիտասարդ երաժիշտ կատարողներին կրթելու ու բարձրակարգ արվեստի ճանապարհով առաջնորդելու գործում։
Սիրելի՛ տիկին Նավասարդյան, Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ: Թող Ձեր կյանքը միշտ լեցուն լինի ջերմությամբ, սիրով և հանդիսատեսի անվերջանալի ծափահարություններով»,- նշել է նա:










