Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել (տեսանյութ)
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցի 2-րդ շենքի հարկերից մեկից երեխա է ընկել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր ու ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան, ով 5-ամյա տղա է, նշված շենքի 3-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Ձայն լսեցինք ու հետո երեխային հայտնաբերեցինք գետնին ընկած։ Այդ պահին նշված վայրով մի կին էր անցնում, ով, հետո պարզեցինք, որ Երևանի 103 շտապօգնության բժշկուհիներից է, և նա առաջին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել։ Տեղեկացրեցինք Երևանի 103 շտապօգնություն, բավականին արագ՝ 1.5 րոպեի ընթացքում շտապօգնությունը ժամանեց, բայց արդեն մահացել էր։ 3-րդ հարկից պատուհանից է ընկել երեխան։ Տանը եղել է միայն տատիկը, նրան խնամում էին տատիկը, պապիկը և քեռին։ Երեխան հայր չունի, մայրն էլ նախորդ տարի է մահացել»։
Տեսանյութն՝ այստեղ:










