Շենժենում Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստական աշխատանքները քննարկվել են Քուշների և Ուիթքոֆի Մոսկվա կատարած վերջին այցի ժամանակ․ Ուշակով
Պուտինը նոյեմբերի 18-19-ը կայցելի Չինաստանի Շենժեն քաղաք՝ մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ուշակովը հայտարարել է, որ Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 18-ին կանցկացնեն ռուս-չինական բանակցություններ։
Նախագահի օգնականը նշել է, որ բանակցությունները կանցկացվեն աշխատանքային նախաճաշի ընթացքում և կկենտրոնանան արտաքին քաղաքականության հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայի վրա։
Ուշակովը նշել է, որ Շենժենում Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստական աշխատանքները ընդհանուր առմամբ քննարկվել են Քուշների և Ուիթքոֆի Մոսկվա կատարած վերջին այցի ժամանակ։
Ուշակովը հայտնել է, որ Չինաստանում Պուտին-Թրամփ հանդիպման ժամանակ քննարկվելիք որոշ հարցերի շուրջ արդեն համաձայնություն կա։
Նրանք, մասնավորապես, կքննարկեն Ուկրաինան, և ԱՄՆ-ի ու Ռուսաստանի առաջարկները կարգավորման վերաբերյալ։














