Իրադարձային
-ից
-ը
12:12 • 28.09.18Հրապարակվել է «Խաղաթղթերից տնակը» սերիալի նոր թիզերը (տեսանյութ)Թիզերից կարելի է իմանալ, որ նախագահի՝ նոր եթերաշրջանի գլխավոր հերոսուհին դարձած կինը՝ Քլեր Անդերվուդը, կարողացել է նախագահի պաշտոնում առնվազն 100 օր մնալ:
12:12 • 28.09.18ՀՀ և Հունաստանի ԱԳ նախարարները պատրաստակամություն հայտնեցին շարունակել բազմակողմ հարթակներում փոխգործակցությունըՍեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց իր հույն գործընկերոջ՝ Նիկոս Կոձիասի հետ:
12:09 • 28.09.18Սեպտեմբերի 27-28-ը ՀՀ ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 60 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 27-ից 28-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
11:48 • 28.09.18Միկրոնեզիայում ուղևորատար օդանավը վայրէջքի ժամանակ ընկել է ջուրը (տեսանյութ)Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Տրուկ կղզեխումբ մեկնող օդանավը վայրէջքի ժամանակ ընկել է ջուրը՝ թռիչքուղուց մոտ 150 մ հեռավորության վրա:
11:35 • 28.09.18Իտալիան աղքատներին ամսական որոշակի գումար կվճարիԻտալիայի էկոնոմիկայի նախարար Ջովանի Տրիան հայտարարել է, որ 2019թ. բյուջեն կներառի աղքատ քաղաքացիների համար բազային եկամտի տրամադրում:
11:28 • 28.09.18Իսրայելը ցուցադրել է «Հեզբոլլահ» խմբավորման ենթադրյալ հրթիռային օբյեկտների արբանյակային լուսանկարներըԼուսանկարներում օբյեկտները տեղակայված են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ օդանավակայանից քիչ հեռու:
11:23 • 28.09.18ՄԻՊ-ը դիմել է գլխավոր դատախազին՝ «Սարի Թաղի» դեպքերով քրեական գործի վարույթը կասեցնելու հիմնավորվածության հարցովՄարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ «Սարի Թաղի» դեպքերով հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշման հիմնավորվածությունը պարզելու, օրինականությունը ստուգելու և արդյունքների վերաբերյալ ...
11:17 • 28.09.18Հայտնաբերված օձերը տեղափոխվել են անվտանգ տարածքՍեպտեմբերի 27-ին, ժամը 22:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավետիս Ահարոնյան փողոցի թիվ 16 շենքի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
10:41 • 28.09.18Դուշանբեում անցկացվում է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ ՓաշինյանըԴուշանբեում անցկացվում է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՊՀ երկրների պատվիրակությունների ...
10:23 • 28.09.18ԱՄՆ-ում վայրէջքից հետո ոչ մեծ ռեակտիվ ինքնաթիռը կիսվել է երկու մասի (լուսանկար)Օդանավը վայրէջք է կատարել թռիչքուղու վրա, իսկ հետո անհայտ պատճառներով չի կարողացել կանգ առնել: Այն դուրս է եկել թռիչքուղուց, մտել խոտածածկ տարածք, բախվել սպիտակ պատնեշին ու կանգ առել ճանապարհի մոտ:
10:08 • 28.09.18Ադրբեջանը ցույց է տվել Բելառուսից ստացած «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը (տեսանյութ)Բելառուսն Ադրբեջանին տրամադրել է «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակը, ինչի մասին զեկուցել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ հրապարակելով համապատասխան տեսանյութ:
09:56 • 28.09.18Խոշոր վթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր. shamshyan.comՓաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
09:37 • 28.09.18Իրաքի մայրաքաղաքում սպանել են նախկին «Միսս Բաղդադ»-ին«Ալ-Արաբիա» հեռուստաալիքի համաձայն՝ մոդելը սպանվել է սեպտեմբերի 27-ին՝ իր սպորտային մեքենայում: Արձակված երկու փամփուշտները դիպել են գլխին, մեկը՝ կրծքին:
09:14 • 28.09.18Փրկարարները մարել են վագոն-տնակում բռնկված հրդեհը. տուժածներ չկանԱյրվել են վագոն-տնակի փայտե կառուցատարրերը՝ մոտ 4 քմ, ներսում գտնվող կենցաղային իրեր՝ ամբողջությամբ, մոտակայքում կուտակված կենցաղային աղբ՝ մոտ 2 խմ և մեկ ծառի բուն:
08:15 • 28.09.18ԱՄՆ-ում ռեակտիվ ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով երկու օդաչու է զոհվելԵրեք շարժիչով Dassault Falcon 50 ռեակտիվ ինքնաթիռը ստիպված է եղել կոշտ վայրէջք կատարել ամերիկյան Հարավային Կարոլինա նահանգի Գրինվիլ քաղաքի օդանավակայանում: Միջադեպի հետևանքով զոհվել է երկու օդաչու:
