Փրկարարները մարել են վագոն-տնակում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

09:14 • 28.09.18

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում՝ աղբամանների մոտակայքում, այրվում է չբնակեցված վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ-Նովա փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում գտնվող վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:38-ին, մարվել՝ 00:17-ին:

Այրվել են վագոն-տնակի փայտե կառուցատարրերը՝ մոտ 4 քմ, ներսում գտնվող կենցաղային իրեր՝ ամբողջությամբ, մոտակայքում կուտակված կենցաղային աղբ՝ մոտ 2 խմ և մեկ ծառի բուն:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: