Իտալիան աղքատներին ամսական որոշակի գումար կվճարի

11:35 • 28.09.18

Իտալիայի էկոնոմիկայի նախարար Ջովանի Տրիան հայտարարել է, որ 2019թ. բյուջեն կներառի աղքատ քաղաքացիների համար բազային եկամտի տրամադրում:

Ինչպես նշում է lenta.ru-ն, նման նախաձեռնությամբ է հանդես եկել կոալիցիայի մաս կազմող «Հինգ աստղի շարժում»-ը, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր այնպես անել, որ կառավարությունն ավելի շատ աջակցի հասարակության անապահով խավի ներկայացուցիչներին՝ ամսական նրանց 780 եվրո տրամադրելով:

Արդյունքում՝ կառավարությունը համաձայնել է ամեն ամիս աղքատներին որոշակի գումար տրամադրել, սակայն գումարի չափը չի նշվում: