ԱՄՆ-ում ռեակտիվ ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով երկու օդաչու է զոհվել

08:15 • 28.09.18

Երեք շարժիչով Dassault Falcon 50 ռեակտիվ ինքնաթիռը ստիպված է եղել կոշտ վայրէջք կատարել ամերիկյան Հարավային Կարոլինա նահանգի Գրինվիլ քաղաքի օդանավակայանում: Ինչպես հաղորդում է Fox News-ը, միջադեպի հետևանքով զոհվել է երկու օդաչու:

Հաղորդվում է, որ վայրէջքից հետո օդաչուներին չի հաջողվել արգելակել ինքնաթիռը, ինչի հետևանքով այն դուրս է եկել թռիչքուղուց և գրեթե երկու մասի է բաժանվել: Ավիավթարի հետևանքով օդաչուները զոհվել են, իսկ ինքնաթիռում գտնվող երկու ուղևորը՝ ստացել ծանր մարմնական վնասվածքներ: Նշվում է, որ տուժածներն ամուսիններ են և գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Օդանավակայանի տարածքը ժամանակավորապես շրջափակված է վառելիքի արտահոսքի պատճառով: Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները: