ԱՄՆ-ում վայրէջքից հետո ոչ մեծ ռեակտիվ ինքնաթիռը կիսվել է երկու մասի (լուսանկար)

10:23 • 28.09.18

ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի Գրինվիլի օդանավակայանում վայրէջքից հետո ոչ մեծ ռեակտիվ ինքնաթիռը կիսվել է երկու մասի, զոհվել է 2 մարդ, հայտնում է FOX Carolina News-ը:


Օդանավակայանի տնօրենի խոսքով՝  օդանավը վայրէջք է կատարել թռիչքուղու վրա, իսկ հետո անհայտ պատճառներով չի կարողացել կանգ առնել: Այն դուրս է եկել թռիչքուղուց, մտել խոտածածկ տարածք, բախվել սպիտակ պատնեշին ու կանգ առել ճանապարհի մոտ: Օդանավից առանձնացել է քթային հատվածը:


Օդաչուները զոհվել են, իսկ ամուսնական զույգը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:


Նշվում է, որ հրդեհ չի բռնկվել: Թե որտեղից էր ժամանել ինքնաթիռը՝ չի նշվում: Տարվում է հետաքննություն: