Իրաքի մայրաքաղաքում սպանել են նախկին «Միսս Բաղդադ»-ին
Իրաքի մայրաքաղաքում կրակել են «Միսս Բաղդադ-2015» Թարա Ֆարեսին, այդ մասին հայտնում է Kurdistan24 հեռուստաալիքը՝ Իրաքի ՆԳՆ-ին հղումով:
«Ալ-Արաբիա» հեռուստաալիքի համաձայն՝ մոդելը սպանվել է սեպտեմբերի 27-ին՝ իր սպորտային մեքենայում: Արձակված երկու փամփուշտները դիպել են գլխին, մեկը՝ կրծքին:
Թարա Ֆարեսն ապրում էր Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում: Նա նորաձևության բրենդների դեմքն է հանդիսացել: Մոդելի Instagram-յան էջում հայտնվել է նրա սևուսպիտակ լուսանկարը՝ գրառմամբ. «Մենք խնդրում ենք Ալլահին ներել նրան...»:
.jpg)










