Իրադարձային
-ից
-ը
23:49 • 06.03.18Lego-ի վաճառքի ցուցանիշները 13 տարում առաջին անգամ նվազել են2017-ին Lego-ի տարեկան եկամուտը նվազել է 8 տոկոսով՝ ընդհատելով ընկերության կայուն աճը:
22:11 • 06.03.18Արցախը հարուստ պատմությամբ վայր է, որտեղ ՅՈւՆԵՍԿՕ-ին արժանի կառույցներ կան. լատվիացի բլոգերը ֆոտոշարքով ներկայացրել է իր այցն ԱրցախԼատվիայի Ակտիվ երիտասարդության դաշնության խորհրդի նախագահ, բլոգեր Ալեքսեյ Վեսյոլին ներկայացրել է Արցախ կատարած այցելության տպավորությունները:
21:51 • 06.03.18Սահմանվել է դեղերի՝ դեղատոմսով բաց թողնման հստակ ժամանակացույց . Առողջապահության նախարարությունԱյսօր Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման գործողությունը մասնակի կասեցնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։
20:01 • 06.03.18«Գազպրոմն» ավարտել է «Թուրքական հոսք» գազամուղի ծովային հատվածի 50 տոկոսի կառուցումըԱյսօրվա դրությամբ Սև ծովում պատրաստ է 930 կմ երկարությամբ խողովակաշարը:
19:00 • 06.03.18Ինֆորմացիա կա, որ էդ դեղատոմսերը դեղատների դեմը գրում, տալիս են. ուշադի՛ր եղեք, որ բուտաֆորիա չդառնա. վարչապետը՝ Առողջապահության փոխնախարարինԿառավարության այսօրվա նիստին Առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում էր մասնակի կասեցնել հակավարակային միջոցները, այդ թվում` հակաբիոտիկները, հորմոնալ և հսկվող նյութեր պարունակող դեղերը...
17:49 • 06.03.18Սիրիական «Հմեյմիմ» ավիաբազայում վայրէջքի ժամանակ ռուսական ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 39 մարդ (թարմացված)Սիրիական «Հմեյմիմ» ավիաբազայում վայրէջքի ժամանակ կործանվել է ռուսական Ան-26 տրանսպորտային ինքնաթիռը: Զոհվել է 33 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, գրում է meduza.io-ն:
17:36 • 06.03.18«Իրան, իհարկե Իրան». Նեթանյահուն ասել է՝ ինչի մասին է խոսել Թրամփի հետԻսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպումը «հիանալի» է անվանել և հայտնել է, որ գլխավոր թեմաները դարձել են «Իրանը, Իրանը և կրկին Իրանը»...
17:29 • 06.03.18Հս. Կորեան հայտնել է միջուկային զենքից հրաժարվելու պայմանը. ReutersԳործակալության հաղորդմամբ՝ այս տարվա ապրիլի վերջին Հյուսիսային և Հարավային Կորեաները կանցկացնեն ավելի քան 10 տարվա մեջ առաջին միջկորեական գագաթնաժողովը:
17:13 • 06.03.18Հրապարակվել է փետրվարին Մերձմոսկովյան շրջանում կործանված Ան-148 օդանավի օդաչուների զրույցի տեքստըՀրամանատարի և երկրորդ օդաչուի արագության ընդունիչները սկսել են տարբեր տվյալներ ցույց տալ, քանի որ երկրորդ օդաչուն մոռացել է տաքացնել սարքը: Խուճապի մատնվելով՝ նա ինքնաթիռն ուղղել է ներքև՝ բարձրություն հավաքելու փոխարեն:
17:00 • 06.03.18Մենք ավելի մեծ տարաներով ենք կոյուղաջուր ուղարկելու քաղաքապետարան. Չարենցի փողոցի բնակիչներ (տեսանյութ)«Ճանապարհը, որ կառուցեցին (Սարալանջի փողոց), Սարի թաղի կոյուղիները իբր թե դիտահորերով առանձնացրին, մնաց այսքան տեղը, որտեղ մենք ենք ապրում: Հիմա էլ մենք խեղդվում ենք այս գարշահոտության մեջ՝ առուն ծառայում է որպես «կանալիզացիա»: Այս առվով նախկինում ջուր է հոսել ...»։
16:59 • 06.03.18Բելգիայում առաջին անգամ տուգանել են սեքսիզմի համարPremiere ռադիոկայանի հաղորդմամբ՝ փաստաթղթեր ներկայացնելու պահանջից դժգոհ երիտասարդն առաջարկել էր կին ոստիկանին «կնոջն ավելի սազական աշխատանք» գտնել:
16:32 • 06.03.18Գյումրիում փորձել են կողոպտել գետնանցումում գործող խանութներից մեկը. կասկածյալը ձերբակալվել էԴեպքի առթիվ մարտի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, կասկածյալը ձերբակալվել է։
16:24 • 06.03.18Արտաշատում վրաերթի են ենթարկել 10-ամյա երեխայիՄարտի 5-ին, ժամը 8.50-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, ապա վարորդը ցուցաբերել է առաջին բուժօգնություն:
16:21 • 06.03.18Տասը տարվա ընթացքում միջազգային հանրությունը ճգնաժամերի հետևանքների վերացման համար ծախսել է 233 միլիարդ դոլար. ՄԱԿՆա նշել է, որ ծախսված գումարները կարելի է փոխհատուցել, իսկ մարդկանց կյանքերը վերադարձնել հնարավոր չէ:
15:51 • 06.03.18ԵԽ նախարարների կոմիտեի նիստերը դռնփակ են, չեմ կարծում, որ մենք կհանդգնենք ԵԽ–ին մեղադրել պակաս ժողովրդավար լինելու մեջ. Գ. Կոստանյան (ուղիղ միացում ԱԺ–ից)Մի օրինակ էլ ես բերեմ, որը, հուսամ, կբավարարի. Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստերը դռնփակ են, չեմ կարծում, որ մենք Եվրոպայի խորհրդին կհանդգնենք մեղադրել պակաս ժողովրդավար լինելու մեջ:
