Արտաշատում վրաերթի են ենթարկել 10-ամյա երեխայի

16:24 • 06.03.18

Մարտի 5-ին, ժամը 8.50-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, ապա վարորդը ցուցաբերել է առաջին բուժօգնություն:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Երեխան տեղափոխվել է հիվանդանոց՝ հետազոտման: Կատարվում է քննություն: