Բելգիայում առաջին անգամ տուգանել են սեքսիզմի համար
Բրյուսելի ուղղիչ դատարանը 3 հազար եվրո տուգանք է նշանակել երիտասարդին, որը վիրավորել է ոստիկանության աշխատակցին` ըստ սեռային պատկանելիության: Ինչպես «РИА Новости»-ին տեղեկացրել է դատարանը, նման որոշում կայացվել է առաջին անգամ:
Հայտնի է, որ Բելգիայում սեքսիզմի անթույլատրելիության մասին օրենքն ուժի մեջ է մտել չորս տարի առաջ: Օրենքը խախտելու դեպքում ենթադրվում է 500 եվրո տուգանք:
Աղբյուրը մանրամասնում է, որ երիտասարդի համար գումարը վեց անգամ ավելացել է, քանի որ նա «հանցագործություն է գործել հասարակական վայրում և ծառայություն իրականացնող ոստիկանի նկատմամբ»:
Premiere ռադիոկայանի հաղորդմամբ՝ փաստաթղթեր ներկայացնելու պահանջից դժգոհ երիտասարդն առաջարկել էր կին ոստիկանին «կնոջն ավելի սազական աշխատանք» գտնել:
Նշվում է, որ տուգանքը չմուծելու դեպքում երիտասարդին մեկ ամիս ժամկետով ազատազրկում է սպառնում:










