«Իրան, իհարկե Իրան». Նեթանյահուն ասել է՝ ինչի մասին է խոսել Թրամփի հետ

17:36 • 06.03.18

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպումը «հիանալի» է անվանել և հայտնել է, որ գլխավոր թեմաները դարձել են «Իրանը, Իրանը և կրկին Իրանը», գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Բանակցությունները կայացել են նախօրեին Սպիտակ տանը, որտեղ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին իսրայելա-ամերիկյան հարաբերությունների «աննախադեպ զարգացման համար»:


«Մենք քննարկել ենք Իսրայելի համար բազմաթիվ կարևոր հարցեր: Նախևառաջ՝ Իրան, Իրան և Իրան, քանի որ նա շատ ագրեսիվ է և վտանգավոր: Բայց, փառք Աստծո, Իսրայելն ունի սեփական հզորությունը և ԱՄՆ-ի հետ անսասան բարեկամություն: Մենք խոսել ենք այն մասին, թե ինչպես կանգնեցնել իրանական ագրեսիան»,- ասել է վարչապետը:


Նեթանյահուն ողջունել է նաև Թրամփի մտադրությունը՝ խստացնել միջուկային գործարքը, որը 2015 թվականին Իրանի հետ կնքել է «գերտերությունների վեցյակը»: