Սահմանվել է դեղերի՝ դեղատոմսով բաց թողնման հստակ ժամանակացույց . Առողջապահության նախարարություն

21:51 • 06.03.18

Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման գործողությունը մասնակի կասեցնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։

Կառավարության որոշմամբ սահմանվել է դեղերի դեղատոմսով բաց թողնման   հստակ ժամանակացույց.

1. հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր,  hակավիրուսային դեղեր,  իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ,  պատվաստանյութեր) դեղերը բաց են թողնվելու դեղատոմսով 2018 թվականի մարտի 1-ից,

2.  ներարկման համար նախատեսված դեղերը` 2018 թվականի հուլիսի 1-ից,

3. բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանի Հանրապետությունում գրանցված են որպես դեղատոմսով բաց թողնվող դեղեր, դեղատոմսով բաց կթողնվեն 2018 թվականի հոկտեմբերի 1-ից: