Իրադարձային
-ից
-ը
16:38 • 09.01.18«Հարցերը նրան տվեք»․ Թաիլանդի վարչապետը լրագրողներին առաջարկել է շփվել իր ստվարաթղթե նմանակի հետ (լուսանկարներ, տեսանյութ)«Եթե ցանկանում եք քաղաքականության կամ հակամարտությունների մասին հարցել տալ, ապա դիմեք նրան»,-այս ասելով նա հեռացել է՝ լրագրողներին թողնելով լիակատար անորոշության մեջ։
16:21 • 09.01.18Պավել Մանուկյանի կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերվելու գործը կարճելու և Արտուշ Գաբրիելյանին դատակոչելու մասին միջնորդությունները հետաձգվեցինԱվան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ...
15:59 • 09.01.18Իրանում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է մոտ 3.700 մարդ. իրանցի պաշտոնյաԱվելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանի իշխանությունները ձերբակալել են ցույցերի գլխավոր կազմակերպիչներին և բաց են թողել ավելի վաղ ձերբակալվածների մեծ մասին:
15:55 • 09.01.18Երևանում փորձել են թալանել «Հայփոստի» մասնաճյուղը. shamshyan.comԵրեկ՝ հունվարի 8-ին, գողության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Լենինգրադյան փողոցի թիվ 52 հասցում գործող «ՀայՓոստ» ՓԲԸ-ի թիվ 31 բաժանմունքի պատուհանը և ներս մտել։
15:27 • 09.01.18Ավստրալիայում շոգի հետևանքով հազարավոր չղջիկներ են սատկել (լուսանկար)«Կարելի է ասել, որ այս պայմաններում չղջիկները «եփում են» օդում: +44 աստիճանի պայմաններում նրանց գլխուղեղը բառացիորեն եփում է. նրանք կորցնում են վերահսկողությունը և չեն կարողանում նորմալ...
15:17 • 09.01.18The Weeknd-ը դադարեցրել է H&M-ի հետ համագործակցությունը՝ ռասիստական սկանդալի պատճառով (լուսանկար)Երգիչը Twitter-ում լուսանկար է հրապարակել բրենդի մանկական հավաքածուի գովազդից, որտեղ սևամորթ տղայի վերնաշապիկին գրված է «Ջունգլիների ամենալավ կապիկը»:
14:58 • 09.01.18Չինաստանում առատ տեղումների հետևանքով 21 մարդ է մահացելՆշվում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով տուժել է նաև 233.100 հեկտար գյուղատնտեսական նշանակության տարածք, իսկ 8.100 հեկտար մակերեսով բերքն ամբողջությամբ ոչնչացվել է:
14:56 • 09.01.18Դանակահարություն Աշտարակում. 22-ամյա երիտասարդը հոսպիտալացվել էՆույն օրը, ժամը 00.50-ին, Տիգրան Մեծի փողոցից Գուրգեն Զ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն:
14:50 • 09.01.18Ըստ հաղորդման` քննիչը խոշոր չափերով կաշառք է պահանջել և պաշտոնեական կեղծիք կատարել. ՀՔԾՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, խոշոր չափերով կաշառք պահանջելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ:
14:40 • 09.01.18Ադրբեջանի հարկային նախարարության ավելի քան 60 աշխատակից ազատվել է աշխատանքիցԻնչպես հայտնել են նախարարությունում, նրանց թվում են նախարարի խորհրդականներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ և այլ պաշտոնատար անձինք:
14:31 • 09.01.18Չինական ծանոթությունների հավելվածներում աղջիկների փոխարեն տղամարդկանց հետ «խոսել» են ռոբոտներըՍիրեցյալներ փնտրելու համար նախատեսված կայքերը կապված են եղել 21 չինական ընկերությունների հետ: Գործողության արդյունքում ձերբակալվել է ավելի քան 600 մարդ:
13:59 • 09.01.18Քաղաքացուն ձերբակալելն անօրինական է, քանի դեռ չկան փորձագետների եզրակացությունները. Ն. Բաղդասարյանը՝ BMW X6-ի և ՃՈ մեքենայի վթարի մասին«Հրապարակվել է տեսանյութ, սակայն միայն տեսանյութով հնարավոր չէ որոշել վթարի մեղավորին կամ մեղավորներին: Անհրաժեշտ է կատարել լրացուցիչ հետազոտություններ որոշակի փաստական …»:
13:38 • 09.01.18Հայտնի է՝ Հայաստանի քաղաքացիները քանի երկիր կարող են մեկնել առանց վիզայիHenley & Partners միջազգային խորհրդատվական ընկերությունն աշխարհի երկրների անձնագրերի նոր ամենամյա վարկանշային ցանկ է հրապարակել։ Ցանկում նշվում է, թե որ երկրների քաղաքացիներն առանց վիզայի ձևակերպման քանի երկիր կարող են այցելել:
13:31 • 09.01.18Ջրաշեն գյուղի դպրոցի տարածքում նռնակ է հայտնաբերվելՀունվարի 9-ին, ժամը 11:43-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի դպրոցի զուգարանին հարակից հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
13:23 • 09.01.18Դամասկոսը մեղադրել է Իսրայելին սիրիական ռազմական օբյեկտների ուղղությամբ հրթիռային հարվածի համար«Իսրայելի թշնամական ավիացիան այս գիշեր 2:40-ին մի քանի հրթիռ է արձակել Լիբանանի տարածքից Դամասկոսի նահանգի Էլ-Քութեյֆա շրջանի ուղղությամբ: Մեր ՀՕՊ-ը որսացել է դրանք...
