Երևանում փորձել են թալանել «Հայփոստի» մասնաճյուղը. shamshyan.com
Երեկ՝ հունվարի 8-ին, գողության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Լենինգրադյան փողոցի թիվ 52 հասցում գործող «ՀայՓոստ» ՓԲԸ-ի թիվ 31 բաժանմունքի պատուհանը և ներս մտել։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ըստ աղբյուրի՝ այդ անձն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել և ոչինչ չգողանալով՝ հեռացել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










