Ջրաշեն գյուղի դպրոցի տարածքում նռնակ է հայտնաբերվել

13:31 • 09.01.18

Հունվարի 9-ին, ժամը 11:43-ին ահազանգ է ստացվել, որ  Լոռու մարզի Ջրաշեն գյուղի դպրոցի զուգարանին հարակից հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է օգնություն:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Հայտնաբերվել է G1 տեսակի նռնակ, որը ՊՆ սակրավորները վնասազերծել են: