Չինաստանում առատ տեղումների հետևանքով 21 մարդ է մահացել

14:58 • 09.01.18

Չինաստանի կենտրոնական և արևելյան շրջաններում առատ տեղումների հետևանքով մահացել է 21 և տուժել ավելի քան 2.3 միլիոն մարդ:

Ինչպես նշում է «Սինհուա» գործակալությունը, հունվարի երկուսից երկրի մի շարք նահանգներում անձրևի և ձյան տեսքով առատ տեղումներ են եղել:

Աղբյուրը մանրամասնում է, որ տուժած շրջաններում տարհանվել է ավելի քան 3.700 մարդ, ավերվել է ավելի քան 700 բնակելի տարածք, իսկ մոտ 2.800 բնակելի տարածք տարբեր աստիճանի վնասներ է կրել:

Նշվում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով տուժել է նաև 233.100 հեկտար գյուղատնտեսական նշանակության տարածք, իսկ 8.100 հեկտար մակերեսով բերքն ամբողջությամբ ոչնչացվել է: