Իրադարձային
-ից
-ը
23:31 • 31.08.17Փարիզում առաջին անգամ այգի է բացվել նուդիստների համարԻնչպես տեղեկացնում է Корреспондент-ը, մերկ հանգստի սիրահարների համար նախատեսված տարածքը մակերեսով հավասար է ֆուտբոլի դաշտին: Այն բաց կլինի Վենսենյան անտառում մինչև հոկտեմբերի 15-ը:
22:43 • 31.08.17Իրանը կատարում է միջուկային համաձայնագրի պայմանները. ՄԱԳԱՏԷԱտոմային միջազգային գործակալության զեկույցի համաձայն՝ հարստացված ուրանի պաշարները 2017-ի օգոստոսի 21-ի դրությամբ կազմել են 88.4 կգ՝ 202.8 կգ սահմանային քանակության դեպքում: Հարստացման մակարդակը չի գերազանցել 3.67 տոկոս սահմանված շեմը:
22:40 • 31.08.17ԱՄՆ-ն փակում է ՌԴ գլխավոր հյուպատոսությունը Սան ՖրանցիսկոյումՎաշինգտոնը Ռուսաստանից պահանջել է փակել Սան Ֆրանցիսկոյի գլխավոր հյուպատոսությունը: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը:
22:21 • 31.08.17Bugatti ընկերությունը կգլխավորի Lamborghini-ի նախկին ղեկավարըAudi Sport ստորաբաժանման ղեկավար Ստեֆան Վինկելմանը կգլխավորի Bugatti ընկերությունը: Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, ակնկալվում է, որ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի Ֆրանկֆուրտի ավտոսրահի շրջանակներում, որը մեկնարկելու է սեպտեմբերի սկզբին:
21:50 • 31.08.17Փողոցների անվանափոխությունից հետո «Ելք»-ը կակտիվացնի գետնանցումների բարեկարգման հարցը. Դավիթ ԽաժակյանԵրևանում բոլշևիկ գործիչների անուններով փողոցների անվանափոխությունից հետո Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը ակտիվորեն զբաղվելու է մայրաքաղաքի գետնանցումների բարեկարգման հարցով: Այս մասին Tert.am-ի հետ…
20:46 • 31.08.17Վերջին շրջանում Բաքվի քաղաքականության մեջ փոփոխություն է եղել՝ Տավուշի գյուղերում ավելի թիրախային են կրակում. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան«Վերջին շրջանում, կարծում եմ, իրենց քաղաքականություն մեջ փոփոխություն է եղել, հիմա նրանց նպատակն է վախի, տագնապի մթնոլորտ ստեղծելը: Գյուղերի վրա ավելի թիրախային են կրակում՝ դպրոց, մանկապարտեզ, այսինքն՝ այնպիսի...
20:09 • 31.08.17Իրաքի վարչապետը հայտարարել է Թալ Աֆար քաղաքում ԻՊ-ի դեմ տարած հաղթանակի մասինԹալ Աֆարը Մոսուլի ազատագրումից հետո հաջորդ կետն էր, որի ազատագրմանն ուղղված մարտեր էին մղում կառավարական զորքերը՝ ԱՄՆ օդուժի աջակցությամբ:
19:45 • 31.08.17Կոտայքի Սոլակ գյուղում գանգուղեղային տրավմայով անգիտակից վիճակում գտնվող տղամարդ է հայտնաբերվել. ոստիկանությունը պարզում է նրա անձը2017 թ. օգոստոսի 31-ին, ժամը 11.50-ին, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասից, «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 35-40 տարեկան, անձը չպարզված տղամարդ...
19:23 • 31.08.17Գյումրիում անարգել են հանգուցյալի գերեզմանն ու դին. քրեական գործ է հարուցվել, կան կասկածյալներՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է Գյումրիում հանգուցյալի գերեզմանը, դին անարգելու դեպք։ Քրեական գործով երեք անձ ներգրավվել է որպես կասկածյալ, որոնցից մեկը ձերբակալվել է։
19:08 • 31.08.17Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին և ռազմական կցորդինOգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Մեհդի Հեյաթ Վեջդանիի հետ:
18:57 • 31.08.17Ջոան Ռոուլինգը կրկին նվաստացրել է Դոնալդ Թրամփին Twitter-ում կատարած գրառմամբ«Հարի Փոթերի» մասին պատվածքների հեղինակ Ջոան Ռոուլինգը կրկին նվաստացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թվիթերյան գրառման միջոցով:
18:13 • 31.08.17Հյուսթոնում ջրի տակ հայտնված քիմիական գործարանում պայթյուններ և քիմիական նյութերի արտահոսք է տեղի ունեցելՈստիկանության աշխատակիցներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց թունավոր նյութեր շնչելուց հետո: Եվս ինը ոստիկան բժշկական հետազոտություն է անցել:
17:50 • 31.08.17Սաակաշվիլին 3 տարբերակ է կանխատեսել, թե ինչ կանեն իր հետ Ուկրաինա վերադառնալու դեպքումԸստ նրա՝ Ուկրաինան կարող է պարզապես ներս չթողնել նրան և հետ ուղարկել Լեհաստան: Սաակաշվիլիի ներկայացրած երկրորդ վարկածի համաձայն՝ նրան կձերբակալեն և անհապաղ կսկսեն Վրաստանին...
17:19 • 31.08.17Պակիստանի դատարանն արդարացրել է Բենազիր Բհուտոյի սպանության գործով մեղադրյալներինԲենազիր Բհուտոն սպանվել է 2007 թվականի դեկտեմբերի 27-ին, Ռավալպինդիում նրա աջակիցների հանրահավաքի ժամանակ իրականացված ահաբեկչության հետևանքով:
16:27 • 31.08.17ՌԴ-ում սեպտեմբերի 1-ին պատրաստվող ահաբեկչություն է կանխվելՁերբակալվածներից մեկն «Իսլամական պետություն» խմբավորման անդամ է եղել: Նա պատրաստվում էր հարձակումներ իրականացնել սառը զենքով: Մյուս ձերբակալվածը ցանկանում էր պայթեցնել իրեն: Նրա բնակության վայրում...
