Ջոան Ռոուլինգը կրկին նվաստացրել է Դոնալդ Թրամփին Twitter-ում կատարած գրառմամբ
«Հարի Փոթերի» մասին պատմվածքների հեղինակ Ջոան Ռոուլինգը կրկին նվաստացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թվիթերյան գրառման միջոցով:
Ինչպես գրում է Yahoo News-ը, բրիտանացի վիպասանուհուն դժգոհության առիթ է տվել Թրամփի արձագանքը ԱՄՆ-ում մոլեգնող փոթորիկի պատճառած վնասներին ու նրա գործողություններն ստեղծված իրավիճակում, հատկապես՝ նախօրեին Տեխաս կատարած այցի ժամանակ:
Մասնավորապես սոցցանցում մեծ քննարկման առարկա էր դարձել Թրամփի հետևյալ գրառումը. ««Հարվի». այնքան անմեղ է հնչում այս անունը, բայց այդպես չէ»:
Ռոուլինգն էլ համապատասխան գրառմամբ է արձագանքել. «Փակեք ձեր աչքերը, բացեք հեռախոսային տեղեկատուն, մատով որևէ կետ նշեք և բացեք ձեր աչքերը: Դա այն մարդն է, ով կարող էր ավելին անել, քան սա»: Գրառմանը բրիտանուհին կցել է Թրամփի վերոնշյալ հայտարարությունը:










