Փարիզում առաջին անգամ այգի է բացվել նուդիստների համար

23:31 • 31.08.17

Փարիզի արվարձաններում գտնվող հանրային պարկում նուդիստների համար գոտի բացելու փորձ է արվել:

Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը, մերկ հանգստի սիրահարների համար նախատեսված տարածքը մակերեսով հավասար է ֆուտբոլի դաշտին: Այն բաց կլինի Վենսենյան անտառում մինչև հոկտեմբերի 15-ը:

Իշխանությունները զգուշացրել են, որ ոչ պարկեշտ վարքագծի դրսևորում չեն հանդուրժի այգու տարածքում: Մուտքի մոտ վարքագծի կանոններ են փակցվելու:

Նուդիստների համար հատուկ գոտու առկայության մասին զբոսաշրջիկներին կզգուշացնեն ցուցափեղկերի և ցուցանշանների միջոցով: Նուդիստներն այգում կարող են գտնվել 08:00-19:30-ն ընկած ժամանակահատվածում: