Կոտայքի Սոլակ գյուղում գանգուղեղային տրավմայով անգիտակից վիճակում գտնվող տղամարդ է հայտնաբերվել. ոստիկանությունը պարզում է նրա անձը

19:45 • 31.08.17


2017 թ. օգոստոսի 31-ին, ժամը 11.50-ին, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասից, «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 35-40 տարեկան, անձը չպարզված տղամարդ՝ հասակը մոտ 160–170 սմ, նիհարավուն կազմվածքով, մարմնի վրա հայտնաբերվել են տարբեր դաջվածքներ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տղամարդու հագին եղել է մուգ գույնի ջինսե տաբատ, սև կոշիկներ։

Անձի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունը խնդրում է զանգահարել ոստիկանության Հրազդանի բաժին /010/ 59-06-18, /0223/ 2-02-02, /098/ 63-65-53 հեռախոսահամարներով։