Իրաքի վարչապետը հայտարարել է Թալ Աֆար քաղաքում ԻՊ-ի դեմ տարած հաղթանակի մասին

20:09 • 31.08.17

Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին հայտարարել է Նայնավա նահանգում և Թալ-Աֆար քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կառավարական բանակի տարած հաղթանակի մասին:

«Թալ Աֆարն ազատագրված է: Մենք ԻՊ-ի գրոհայիններին ասում ենք. «որտեղ էլ լինեք, մենք կգանք ձեր հետևից, և դուք այլ ելք չեք ունենա՝ հանձնվելուց կամ մեռնելուց բացի», - իրաքցի վարչապետին մեջբերում է Reuters գործակալությունը:

Ինչպես նշվում է, Թալ Աֆարը Մոսուլի ազատագրումից հետո հաջորդ կետն էր, որի ազատագրմանն ուղղված մարտեր էին մղում կառավարական զորքերը՝ ԱՄՆ օդուժի աջակցությամբ: 

Անցյալ շաբաթ հայտնի էր դարձել, որ 50 000 զինվոր ունեցող կառավարական բանակի դեմ Թալ Աֆարում 2000 գրոհային էր պայքարում: Նրանցից շատերը նահանջել են դեպի Ալ-Այադիյա քաղաք: