Bugatti ընկերությունը կգլխավորի Lamborghini-ի նախկին ղեկավարը
Audi Sport ստորաբաժանման ղեկավար Ստեֆան Վինկելմանը կգլխավորի Bugatti ընկերությունը:
Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, ակնկալվում է, որ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի Ֆրանկֆուրտի ավտոսրահի շրջանակներում, որը մեկնարկելու է սեպտեմբերի սկզբին:
Վինկելմանը գալիս է փոխարինելու Վոլֆգանգ Դյուրհայմերին, որը կշարունակի զբաղեցնել Bentley ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:
Իսկ Վինկելմենին գերմանական ընկերության տնօրենի պաշտոնում կփոխարինի Միխայել Յուլիուս Ռենցը, որը ներկա պահին ղեկավարում է Audi-ի՝ Չինաստանում մեքենաների վաճառքի համար պատասխանատու ստորաբաժանումը:
Նշվում է, որ Ստեֆան Վինկելմանը 2005-2016 թվականներին ղեկավարել է Lamborghini ընկերությունը, որից էլ տեղափոխվել է Audi Sport:










