ԱՄՆ-ն փակում է ՌԴ գլխավոր հյուպատոսությունը Սան Ֆրանցիսկոյում 

22:40 • 31.08.17

 

Վաշինգտոնը Ռուսաստանից պահանջել է փակել Սան Ֆրանցիսկոյի գլխավոր հյուպատոսությունը: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը:

  ԱՄՆ իշխանությունների պահանջով Ռուսաստանին պատկանող ևս երկու դիվանագիտական կառույց պետք է փակվի Նյու Յորքում և Վաշինգտոնում:

 Դիվանագիտական հաստատություններն իրենց աշխատանքը պետք է դադարեցնեն սեպտեմբերի 2-ին:

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Պետդեպի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ն ամբողջությամբ կատարել է ռուսական կողմի պահանջները ՌԴ-ում ամերիկյան դիվանագիտական կառույցների աշխատակիցների կրճատման հարցով: