Իրադարձային
-ից
-ը
11:38 • 21.08.17Ղրղզստանի վարչապետը հայտարարել է, որ հրաժարական է տալիս նախագահական ընտրություններին մասնակցելու համարԱվելի վաղ թեկնածուի կարգավիճակ է ստացել ևս երկու նախկին վարչապետ՝ «Ակ-Շումքար» կուսակցության առաջնորդ Թեմիր Սարիևը և «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Օմուրբեկ Բաբանովը:
11:08 • 21.08.17Կրասնոյարսկը վերածվել է Վենետիկի. քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառով (լուսանկարներ, տեսանյութ)Հորդառատ անձրևը սիբիրյան այս քաղաքը վերածել է իսկական Վենետիկի: Քաղաքի բնակիչները սոցցանցերում տեղադրում են եղանակային այս աղետի հետևանքները ցույց տվող լուսանկարներ:
10:40 • 21.08.17Անդրեյ Մալախովն «Առաջին ալիքի» տնօրենին ու աշխատողներին ուղղված բաց նամակ է հրապարակել (լուսանկարներ)«Դի՛մա, ամբողջ հույսը քեզ վրա է: Օրերս նայել եմ քո մասնակցությամբ «Пусть говорят»-ի հատվածները: Վստահ եմ՝ քեզ մոտ ամեն ինչ կստացվի»,-նշել է Մալախովը:
10:19 • 21.08.17ԱՄՆ-ն և Հրվ. Կորեան զորավարժություններ են սկսում, որոնք Փհենյանը համարում է «Հս. Կորեայի տարածք ներխուժման նախապատրաստում»Չնայած ԱՄՆ-ն և Հարավային Կորեան պնդում են, որ զորավարժությունները պաշտպանական բնույթ են կրում, ԿԺԴՀ-ն դատապարտել է դրանց անցկացումը՝ նախազգուշացնելով, որ դրանք կարող են հանգեցնել աղետալի հետևանքների:
10:15 • 21.08.17Դամասկոսում տեղի ունեցած հրաձգությունից հայ դիվանագետները չեն տուժել. Տիգրան ԲալայանՄիջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող հայաստանյան պատվիրակությունը չի տուժել երեկվա հրաձգությունից:
09:48 • 21.08.17Իսլանդիայում մեքենան մխրճվել է միջազգային օդանավակայանի ժամանման սրահ (լուսանկարներ)Սկզբում երիտասարդը ձեռքերը վեր է բարձրացրել՝ ձևացնելով, թե իբր հանձնվում է, բայց երբ ոստիկանը նրան է մոտեցել, երիտասարդը հարվածել է իրավապահի դեմքին:
09:38 • 21.08.17Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է զոհված զինծառայողների մայրերինՕգոստոսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել ղարաբաղյան հակամարտության ընթացքում, մարտական գործողությունների և զինադադարի պայմաններում զոհված զինծառայողների մայրերի հետ։
09:34 • 21.08.17Պուտինն անակնկալ կերպով հայտնվել է Koktebel Jazz Party ջազ փառատոնի բեմին (տեսանյութ)Նշենք, որ Jazz Koktebel փառատոնը Ղրիմի՝ ՌԴ կազմի մեջ մտնելուց հետո Ուկրաինայի կողմից տեղափոխվեց Օդեսայի նահանգ: Այս տարի այն կանցկացվի Չերնոմորսկում:
09:15 • 21.08.17Սինգապուրի ափերի մոտ ամերիկյան հրթիռային ականակիր նավը բախվել է նավի. կա 10 անհետ կորածԱմերիկացի սենատոր Ջոն ՄքՔեյնը, արձագանքելով իր հոր ու պապի պատվին անվանակոչված նավի հետ միջադեպին, ասել է, որ ինքն ու կինն աղոթում են ամերիկացի նավաստիների համար: Այդ մասին սենատորը գրել է Twitter-ում:
22:17 • 20.08.17Թաիլանդում մայրը երեխայի սենյակում հսկայական պիթոն է հայտնաբերել (տեսանյութ)Սողունին բռնել և հեռացրել են կենդանիների փրկությամբ զբաղվող ծառայության աշխատակիցները: Բռնելու ընթացքում օձը նույնիսկ խայթել է նրանցից մեկի ձեռքը:
21:00 • 20.08.17Մեքսիկայում նավթամուղ է պայթել (տեսանյութ)Միջադեպից հետո երկու կնոջ և երեք տղամարդու այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Բացի այդ, տարհանվել են Զապոապան շրջանի բնակիչները և մոտական Տեխնոլոգիական համալսարանի ուսանողները:
20:39 • 20.08.17Բարսելոնայում անհետացած 7-ամյա ավստրալացու ընտանիքը հաստատել է, որ նա սպանվել է ահաբեկչության ժամանակԱվստրալացի 7-ամյա Ջուլիան Կադմանին, որն անհետացել էր Բարսելոնայի Լա Ռամբլա հետիոտն փողոցում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ, մահացած են ճանաչել:
20:11 • 20.08.17Ամերիկացի վարորդը մեքենայով «թռել է» բացվող կամրջի վրայովՈստիկանության հաղորդմամբ՝ միջադեպի մեղավորը կամրջի օպերատորն է եղել: Նա որոշում է կայացրել բացել կամուրջը, երբ չի կարողացել ռադիոյով կապ հաստատել մոտեցող նավի հետ:
18:25 • 20.08.1774-ամյա ճապոնացի լեռնագնացը 1 շաբաթ սնվել է միայն շոկոլադով՝ սպասելով փրկարարներինՆրա անհետացման մասին հայտնի է դարձել միայն ուրբաթ, երբ ոստիկանություն է դիմել նրա հարազատներից մեկը: Անհետացած մարդուն հաջողվել է նկատել ուղղաթիռից կիրակի: Հաղորդվում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
16:26 • 20.08.17Ֆիլիպինցի զինվորականները հազարավոր հավեր կոչնչացնեն թռչնագրիպի պատճառովՓոխգնդապետ Իսագանի Նատոի խոսքով՝ ավելի քան հարյուր զինվոր ուղարկվել է Ջաեն և Սան Իսիդրո քաղաք, որտեղ լորերի մոտ հիվանդության երկու դեպք է արձանագրվել:
