Ամերիկացի վարորդը մեքենայով «թռել է» բացվող կամրջի վրայով

20:11 • 20.08.17

Ամերիկացի վարորդը ստիպված է եղել վտանգավոր հնարքի դիմել և մեքենայով ցատկել բացվող կամրջի վրայով:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, դեպքը տեղի է ունեցել Նյու Ջերսի նահանգում օգոստոսի 1-ին: Ամերիկացի Թերենս Նեֆիսն ընտանիքով մեկնելիս է եղել հանգստի: Երբ վերջինս նկատել է, որ կամուրջը սկսվում է բացվել, կանգնելու համար արդեն ուշ է եղել, և միակ բանը, որ նա կարող էր անել, արագություն հավաքելն ու կամրջի մյուս կողմն անցնելն էր:

Ավտոմեքենան անցել է կամրջի մյուս կողմը, սակայն բախվել է ճանապարհային ծածկույթին և թեթև վնասվածք ստացել: Վարորդն ու նրա ընտանիքի անդամները չեն տուժել: 

Ոստիկանության հաղորդմամբ՝ միջադեպի մեղավորը կամրջի օպերատորն է եղել: Նա որոշում է կայացրել բացել կամուրջը, երբ չի կարողացել ռադիոյով կապ հաստատել մոտեցող նավի հետ: