Մեքսիկայում նավթամուղ է պայթել (տեսանյութ)  

21:00 • 20.08.17

Մեքսիկայի Վերակրուս նահանգում շաբաթ նավթամուղ խողովակաշարի պայթյուն է տեղի ունեցել: 

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, մեքսիկացի պաշտոնյայի տվյալներով՝ պատահարի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս 5-ը վիրավորվել են: Աղբյուրի հաղորդմամբ՝ պայթյունը բռնկվել է, երբ գողերը փորձել են նավթ գողանալ նամթամուղից, որը Մինատիտլան քաղաքից հասնում է մինչև մայրաքաղաք Մեխիկո: 

Միջադեպից հետո երկու կնոջ և երեք տղամարդու այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Բացի այդ, տարհանվել են Զապոապան շրջանի բնակիչները և մոտական Տեխնոլոգիական համալսարանի ուսանողները: