Բարսելոնայում անհետացած 7-ամյա ավստրալացու ընտանիքը հաստատել է, որ նա սպանվել է ահաբեկչության ժամանակ

20:39 • 20.08.17

Ավստրալացի 7-ամյա Ջուլիան Կադմանին, որն անհետացել էր Բարսելոնայի Լա Ռամբլա հետիոտն փողոցում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ, մահացած են ճանաչել: 

Ինչպես տեղեկացնում է CNN-ը, 7-ամյա տղայի ընտանիքը հաստատել է, որ նա սպանվել է: Երեխան Բարսելոնա էր այցելել մոր հետ՝ ընտանիքի բարեկամների հարսանիքին մասնակցելու համար: 

Հայտնի է, որ նրա մայրը, ում հետ երեխան զբոսնելիս է եղել մարդաշատ փողոցում, ծանր վիրավորում է ստացել ահաբեկչության ժամանակ և գտնվում է կոմայի մեջ: 

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետությունը»: 15 մարդու կյանք խլած հարձակման հիմնական կասկածյալը ազգությամբ մարոկկացի Մուսա Օուքաբիրն է, որը, ըստ ոստիկանների տվյալների, 5 սպանված ահաբեկիչների թվում է: