Անդրեյ Մալախովն «Առաջին ալիքի» տնօրենին ու աշխատողներին ուղղված բաց նամակ է հրապարակել (լուսանկարներ)

10:40 • 21.08.17

Հայտնի ռուս հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը ռուսական «Առաջին ալիքից» հեռանալուց հետո բաց նամակով դիմել է ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստին:

«Пусть говорят»՝ «Թող խոսեն» թոք շոուի նախկին հաղորդավարը շնորհակալություն է հայտնել Էռնստին ու «Առաջին ալիքի» մյուս աշխատակիցներին համատեղ աշխատանքային տարիների համար: Մալախովի խոսքով՝ ալիքում անցկացրած ժամանակը դարձել է իր «ԴՆԹ-ի մասնիկը»:

«Հարգելի՛ Կոնստանտին Լևի, 45 տարեկանը կարևոր սահմանագիծ է տղամարդու կյանքում, դրանից 25 տարին տվել եմ Ձեզ ու «Առաջին ալիքին»: Այդ տարիները դարձել են իմ ԴՆԹ-ի մասնիկը, ու ես հիշում եմ ինձ նվիրած ամեն րոպեն: Շատ երախտապարտ եմ ինձ համար արված ամեն ինչի, ինձ փոխանցած փորձի, հեռուստատեսային ճանապարհով անցած զարմանալի ճամփորդության համար»,-գրել է Մալախովը:

 

Вдохновитель моих побед Константин Эрнст

 

Բացի այդ, նա մեկնաբանել է իր գործընկերներից մեկի՝ «Առաջին ալիքի» հաղորդավար, հումորիստ Մաքսիմ Գալկինի հայտարարությունն առ այն, որ ինքը հեռացել է՝ «Ռոսսիա 1»-ից առավել շահավետ առաջարկ ստանալու պատճառով:

«Ես չմեկնաբանեցի քո վերջին տեսանյութը, քանի որ, եթե այս պատմության մեջ առաջին տեղում փողը լիներ, իմ տեղափոխությունը տեղի կունենար դեռևս 9 տարի առաջ»,-բացատրել է հաղորդավարը:


Նա նաև հաջողություն է մաղթել «Пусть говорят»-ում իրեն փոխարինելու եկած Դմիտրի Բորիսովին:

«Դի՛մա, ամբողջ հույսը քեզ վրա է: Օրերս նայել եմ քո մասնակցությամբ «Пусть говорят»-ի հատվածները: Վստահ եմ՝ քեզ մոտ ամեն ինչ կստացվի»,-նշել է Մալախովը:

 

Дима Борисов, у тебя обязательно все получится!

 

Նա նաև մանրամասնել է, որ շուտով «Ռոսսիա 1» հեռուստաալիքով կվարի «Անդրեյ Մալախով. ուղիղ եթեր» հաղորդումը: