Դամասկոսում տեղի ունեցած հրաձգությունից հայ դիվանագետները չեն տուժել. Տիգրան Բալայան

10:15 • 21.08.17

Միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող հայաստանյան պատվիրակությունը չի տուժել երեկվա հրաձգությունից:

Այս մասին Tert.am –ին հայտնեց ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: 

Հիշեցնենք, որ նշված ցուցահանդեսի վրա հարձակման հետևանքով մահացել էր 4 մարդ, 4-ն էլ վիրավորվել էր:  Ցուցահանդեսին ներկա  են եղել 43 երկրի ներկայացուցիչներ,  այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի  և Մեծ Բրիտանիայի  հետ մեկտեղ  Դամասկոսի: Միջազգային ցուցահանդեսին մասնակցում էր նաև Հայաստանը, որի տաղավարը ներկայացնում էր Սիրիայում ՀՀ դեսպանությունը` ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Սիրիա-հայկական գործարար խորհրդի հետ համագործակցությամբ։