Ֆիլիպինցի զինվորականները հազարավոր հավեր կոչնչացնեն թռչնագրիպի պատճառով
Ֆիլիպինների իշխանությունները զինվորականներ են ուղարկել Նուեվա Էսիխա պրովինցիա՝ թռչնաբուծական տնտեսություններում հազարավոր հավեր ոչնչացնելու համար, ինչի պատճառը թռչնագրիպի վիրուսի տարածումն է: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Փոխգնդապետ Իսագանի Նատոի խոսքով՝ ավելի քան հարյուր զինվոր ուղարկվել է Ջաեն և Սան Իսիդրո քաղաք, որտեղ լորերի մոտ հիվանդության երկու դեպք է արձանագրվել:
Նշվում է, որ իշխանությունները դեռ չեն պարզել՝ ինչն է դարձել թռչնագրիպի բռնկման պատճառը:










