Թաիլանդում մայրը երեխայի սենյակում հսկայական պիթոն է հայտնաբերել (տեսանյութ)
Թաիլանդի տներից մեկում 3 մետր երկարությամբ պիթոն են հայտնաբերել: Ինչպես գրում է Daily Mail-ը, հսկայական պիթոնը հայտնաբերվել է փոքրիկ տղայի սենյակում։
Մայրը օձին հայտնաբերել է ընտանի կատվին տղայի ննջասենյակի պատուհանի տակ սատկած գտնելուց հետո: Կասկածելով, որ ինչ-որ բան այն չէ, թաիլանդուհին ստուգել է որդու սենյակն ու նկատել մահճակալի մոտ տեղավորված շողացող սողունին:
Նրա խոսքով՝ որդին, բարեբախտաբար, մոր սենյակում է քնած եղել այդ գիշեր: Սողունին բռնել և հեռացրել են կենդանիների փրկությամբ զբաղվող ծառայության աշխատակիցները: Բռնելու ընթացքում օձը նույնիսկ խայթել է նրանցից մեկի ձեռքը:










