Իրադարձային
-ից
-ը
11:52 • 06.05.17Երևանում ծնված հնգյակից մեկը մահացել էՄայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակից մեկն այսօր առավոտյան մահացել է․ այս մասին Tert.am-ին հայտնեցին առողջապահության նախարարությունից: Մահացել է «Էրեբունի» բ/կ-ում բուժում և խնամք ստացող աղջիկը, որը ծնվել էր …
11:49 • 06.05.17«Բացի սև գոտուց՝ այժմ ունեմ նաև սև ցուցակ». Սթիվեն Սիգալը հումորով է արձագանքել Ուկրաինա մուտք գործելու արգելքինԱպրիլի վերջին Սիգալը ներառվել է ուկրաինական «Խաղաղարար» կայքի տվյալների բազայում։ Ռեսուրսի ստեղծողները մեղադրել են նրան 2014 և 2015 թվականներին անօրինական կերպով Ղրիմ այցելելու համար։
11:19 • 06.05.17Ոստիկանությունը նոր տվյալներ է հրապարակել Գյումրիում տեղի ունեցած սպանության վերաբերյալՄայիսի 5-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Կումայրիի բաժին բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Հարություն Պ.-ն, որը խոստովանել է, որ նույն օրը Ղորղանյան փողոցի 1-ին փակուղու թիվ 11 հասցեում, վիճաբանության ժամանակ, Ս. Մարկոսյանին դանակով...
11:01 • 06.05.17Ամերիկյան առաջատար հեռուստաալիքները հրաժարվել են ցուցադրել Թրամփի հաջողությունների մասին գովազդային հոլովակը (տեսանյութ)Թրամփի և մի շարք լրատվամիջոցների միջև կոնֆլիկտը շարունակվում է դեռ նրա նախագահական քարոզարշավի ժամանակներից։
10:40 • 06.05.17Պուերտո Ռիկոյում ճգնաժամի պատճառով 184 դպրոց կփակվիՀայտնի է, որ սա դպրոցների խոշորագույն զանգվածային փակումն է ԱՄՆ պատմության մեջ: ԱՄՆ իշխանություններն այս աննախադեպ քայլը ձեռնարկել են Պուերտո Ռիկոյի՝ 73 միլիարդ դոլարի չափով...
10:31 • 06.05.17Վենետիկում կարգելվի շաուրմայի նոր կետեր բացել՝ քաղաքի ավանդույթները պահպանելու համարՔաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հաղորդմամբ՝ ուժի մեջ մտած օրենքի նպատակը քաղաքի մշակութային ժառանգության պահպանումն է:
10:21 • 06.05.17Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները կդիմեն ՄԻԵԴԱվետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Վալերի Պերմյակովի գործով տուժողների իրավահաջորդների բողոքները:
10:08 • 06.05.17ANCA-ն և Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանը քննարկել են Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթներ սկսելու հարցըԱմերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների համաձայն՝ այս հարցում առաջնահերթ է ոչ միայն ճանապարհորդների ժամանակը խնայելը, հարմարավետությունը, այլ նաև զբոսաշրջության զգալի խթանումը, բիզնես...
05:49 • 06.05.17WikiLeaks-ը կոտրել է Մակրոնի շտաբի նամակագրությունը, սակայն առայժմ որևէ «վրիպակ» չի հայտնաբերել«Կոտրել ենք տասնյակ հազարավոր նամակներ ու լուսանկարներ, սակայն առայժմ ֆեյքեր չենք հայտնաբերել, - գրել են WikiLeaks-ի ներկայացուցիչները, - մենք կասկածում ենք, որ Մակրոնի շտաբը ուղղակի մեզնից առաջ է ընկել»:
03:57 • 06.05.17Երևանի Մամիկոնյանց փողոցում տեղի է ունեցել ավտովթար. կան վիրավորներՈւղևորներն ինքնուրույն են դուրս եկել ավտոմեքենայից, իսկ արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները։ Տուժածները հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ: «Nissan Tiana» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 1990 թ. ծնված Ա. Գ.-ը հոսպիտալացվել է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ:
03:41 • 06.05.17Վենեսուելայում ցուցարարները տապալել ու այրել են Ուգո Չավեսի հուշարձանըերկրի դատախազությունը նախագահի դեմ ապրիլին սկսված ցույցերի սկսվելուց հետո զոհերի պաշտոնական հաշվառում է անցկացնում: Նախկինի պես 152 մարդ մնում է բանտում:
02:36 • 06.05.17Ավտովթար Վարդենիս-Մարտունի ճանապարհին. կան տուժածներՊարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Մարտունի հատվածի 3-րդ կմ-ին «Lexus RX330» մակնիշի 34 OV 867 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 2մ) և հարվածել ճամփեզրի ծառին
02:13 • 06.05.17ԱՄՆ և ՌԴ արտգործնախարարները քննարկել են իրավիճակը ՍիրիայումՆշվում է նաև, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Մասնավորապես քննարկվել են Սիրիայում իրավիճակի դեէսկալացիայի ուղիները, հրադադարի ռեժիմը կայունացնելու, միջսիրիական բանակցություններին արտաքին սատարումն ավելի ինտենսիվ դարձնելու հնարավորությունները։
01:29 • 06.05.17Թրամփն ստորագրել է 2017-ի ԱՄՆ բյուջեն` 1 տրիլիոն դոլարի չափովԸնթացիկ ֆինանսական տարվա շրջանակներում մինչր 2017-ի սեպտեմբերի 30-ը հաստատված բյուջեի ընդհանուր ծավալը կազմում է 1.1 տրիլիոն դոլար: Ռազմական ծախսերին հատկացվել է 598.5 մլրդ դոլար, որից 15 մլրդ դոլարը` ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացմանը:
00:43 • 06.05.17Աբովյան-Կապուտան ավտոճանապարհին ամբողջությամբ մեքենա է այրվելԱբովյան-Կապուտան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին ընթացքի ժամանակ ամբողջությամբ այրվել է Volkswagen Passat մակնիշի 34 QO 737 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1978 թ. ծնված Ա. Բ.):
