Երևանում ծնված հնգյակից մեկը մահացել է

11:52 • 06.05.17

Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակից մեկն այսօր առավոտյան մահացել է․ այս մասին Tert.am-ին հայտնեցին առողջապահության նախարարությունից:

Մահացել է «Էրեբունի» բ/կ-ում բուժում և խնամք ստացող աղջիկը, որը ծնվել էր խոր անհասությամբ:

Նշենք, որբ նա ամենափոքր քաշով աղջիկը չէր, վերջինս գտնվում էր Մուրացան բ/կ-ում:

Հիշեցնենք, որ  մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական» կենտրոնում լույս աշխարհ էր եկել հնգյակ. 4 աղջիկ, 1 տղա։

Նշենք, որ նորածինների առողջական վիճակը և բուժման ընթացքը գտնվում է ինչպես մասնագետների, այնպես էլ` Առողջապահության նախարարության և անձամբ նախարարի ուշադրության կենտրոնում։ Ծնվելուց անմիջապես հետո փոքրիկներն ստացել են կենսական անհրաժեշտության սուրվանտա դեղը, որը ձեռք է բերվում կենտրոնացված գնումներով։

Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խոստացել է Կարապետյանների ընտանիքին 4 սենյականոց բնակարան նվիրել։ Իսկ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գրասենյակը տեղեկացրել է, որ առաջին տիկինը կհոգա նորածինների սննդի ապահովման հարցերը մինչև 1 տարեկանը լրանալը։