Ավտովթար Վարդենիս-Մարտունի ճանապարհին. կան տուժածներ
Մայիսի 6-ին, ժամը 00:08-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին՝ Ծովակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Մարտունի հատվածի 3-րդ կմ-ին «Lexus RX330» մակնիշի 34 OV 867 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 2մ) և հարվածել ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով վարորդ՝ 1992 թ. ծնված Լ. Ս.-ը և 2 ուղևորներ՝ 1994 թ. ծնված Կ. Գ. և 1993 թ. ծնված Ա. Խ. շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Վարդենիսի ԲԿ։
Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են կայուն ծանր։










