ԱՄՆ և ՌԴ արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Սիրիայում
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մայիսի 5-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Սիրիայում իրավիճակի դեէսկալացիայի հնարավորություններն ու պայմանավորվել ռուս- ամերիկյան առաջիկա շփումների շուրջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
Նշվում է նաև, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Մասնավորապես քննարկվել են Սիրիայում իրավիճակի դեէսկալացիայի ուղիները, հրադադարի ռեժիմը կայունացնելու, միջսիրիական բանակցություններին արտաքին սատարումն ավելի ինտենսիվ դարձնելու հնարավորությունները։










