WikiLeaks-ը կոտրել է Մակրոնի շտաբի նամակագրությունը, սակայն առայժմ որևէ «վրիպակ» չի հայտնաբերել

05:49 • 06.05.17

WikiLeaks-ը հարձակում է գործել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածու Էմանուել Մակրոնի շտաբի էլեկտրոնային նամակագրության վրա, սակայն առայժմ ոչ մի «ավելորդություն չի հայտնաբերել:


«Կոտրել ենք տասնյակ հազարավոր նամակներ ու լուսանկարներ, սակայն առայժմ ֆեյքեր չենք հայտնաբերել, - գրել են WikiLeaks-ի ներկայացուցիչները, - մենք կասկածում ենք, որ Մակրոնի շտաբը ուղղակի մեզնից առաջ է ընկել»:


Թեկնածուի թիմն արդեն իսկ խիստ քննադատության է արժանացրել հաքերների այս մասշտաբային հարձակումը:


Հիշեցնենք, որ մայիսի 7-ին տեղի կունենա Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, իսկ այսօր երկրում լռության օր կհայտարարվի: