Վենետիկում կարգելվի շաուրմայի նոր կետեր բացել՝ քաղաքի ավանդույթները պահպանելու համար

10:31 • 06.05.17

Իտալական Վենետիկի քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել, համաձայն որի արգելվել է շաուրմայի նոր փողոցային կետեր բացելը, ինչպես նաև սահմանափակել են հանրային սննդի կետերի քանակը, որտեղ կարելի է կտորով պիցցա գնել: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հաղորդմամբ՝ ուժի մեջ մտած օրենքի նպատակը քաղաքի մշակութային ժառանգության պահպանումն է:

«Մենք մտադիր ենք սահմանափակել գործունեության տեսակները, որոնք անհամատեղելի են Վենետիկի մշակութային ժառանգության պահպանման հետ», - ասել է Վենետիկի զբոսաշրջության քաղաքային դեպարտամենտի ղեկավար Պաոլա Մարը:

«Խնդիրն այն է, որ այնպիսի զբոսաշրջային քաղաքում, ինչպիսին Վենետիկն է, կա դրա ինքնությունը կորցնելու վտանգ: Տեղական ապրանքներ կան, որոնք պետք է փորձենք առաջ տանել: Սա ավելի լավ կլինի քաղաքի ոգին պահպանելու համար», - հավելել է Մարը: