Պուերտո Ռիկոյում ճգնաժամի պատճառով 184 դպրոց կփակվի
Պուերտո Ռիկոյում (համարվում է ԱՄՆ տարածք) տնտեսական ճգնաժամի պատճառով կփակվի առնվազն 184 դպրոց: Այս մասին հայտնում է Associated Press-ը` մեջբերելով երկրի կրթության դեպարտամենտի ղեկավար Յոլանդա Ռոսալիի խոսքը:
«Մինչև ամռան սկիզբ ավելի քան 27 հազար դպրոցական կտեղափոխվի այլ ուսումնական հաստատություններ», - ասել է Ռոսալին:
Նրա խոսքով՝ շուտով կրթության հարցերով քարտուղար Ջուլիա Կելեհերը կմեկնաբանի իրավիճակը:
Նշվում է, որ այս որոշման վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
Հայտնի է, որ սա դպրոցների խոշորագույն զանգվածային փակումն է ԱՄՆ պատմության մեջ: ԱՄՆ իշխանություններն այս աննախադեպ քայլը ձեռնարկել են Պուերտո Ռիկոյի՝ 73 միլիարդ դոլարի չափով պարտքի մի մասը մարելու նպատակով:










