Թրամփն ստորագրել է 2017-ի ԱՄՆ բյուջեն` 1 տրիլիոն դոլարի չափով

01:29 • 06.05.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է դաշնային կառավարության ֆինանսավորման մասին օրենքը, որն ավելի վաղ հաստատել էին Կոնգրեսի երկու պալատը:

Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այս մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղարի առաջին տեղակալը:

Ընթացիկ ֆինանսական տարվա շրջանակներում մինչր 2017-ի սեպտեմբերի 30-ը հաստատված բյուջեի ընդհանուր ծավալը կազմում է 1.1 տրիլիոն դոլար: Ռազմական ծախսերին հատկացվել է 598.5 մլրդ դոլար, որից 15 մլրդ դոլարը` ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացմանը:

 Պետքարտուղարության ֆինանսավորման համար 57.4 մլրդ դոլար է հատկացվել:

 

 Օրենսդիրները նաև մի շարք սոցիալական ծրագրեր են հավանության արժանացրել` գումար հատկացնելով ափիոնային թմրափոլության դեմ պայքարի և Պուերտո Ռիկոյի բնակիչներին աջակցության համար: