Վենեսուելայում ցուցարարները տապալել ու այրել են Ուգո Չավեսի հուշարձանը
Վենեսուելայում ցուցարարները Վիլա դել Ռոսարիո հրապարակում տապալել ու այրել են երկրի նախկին նախագահ Ուգո Չավեսի հուշարձանը: Այդ մասին հաղորդում է El Nacional-ը:
Նշենք, որ երկրում ներկայիս նախագահ Նիկոլաս Մադուրոյի բռնապետության դեմ ցույցերի սկսվելուց ի վեր արդեն զոհվել է 37 մարդ, 717-ը ստացել են մարմնական վնասվածքներ:
Պարբերականի տեղեկատվության համաձայն` երկրի դատախազությունը նախագահի դեմ ապրիլին սկսված ցույցերի սկսվելուց հետո զոհերի պաշտոնական հաշվառում է անցկացնում: Նախկինի պես 152 մարդ մնում է բանտում:










