Իրադարձային
-ից
-ը
12:24 • 30.04.17Գյուղացիները կանգնել են փաստի առաջ, ցրտահարության հետևանքով բերք չի լինի. Պտղավանի գյուղապետԳյուղացիները կանգնել են փաստի առաջ, ապրիլի 28-ի ցրտահարությունից հետո հույս չկա, որ գյուղում բերք կլինի, որ գյուղացիներն էլ կարողանան իրենց վերցրած վարկերը մարել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի մարզի Պտղավանի գյուղապետ Արայիկ Պարանյանը:
11:33 • 30.04.17Թրամփը նախագահության իր առաջին 100 օրն անվանել է «երկրի պատմության մեջ ամենահաջողը»«Ես իսկապես հավատում եմ, որ իմ վարչակազմի առաջին 100 օրը փաստացիորեն ամենահաջողն էին մեր երկրի պատմության մեջ»,- ասել է Թրամփը:
10:15 • 30.04.17Մասիսում արդեն 8-րդ օրը շարունակվում են 69-ամյա տղամարդու որոնման աշխատանքներըՄասիսում ապրիլի 22-ից կորած 69-ամյա Հ. Ա.-ի որոնման աշխատանքները շարունակվում են։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, ապրիլի 30-ին, ժամը 09:23-ին որոնողական աշխատանքներ իրականացնելու համար դեպքի վայր են մեկնել Արարատի մարզի Արարատի, Արտաշատի...
06:17 • 30.04.17Հռոմի Պապը պատրաստ է հանդիպել Թրամփի հետԻտալական լրատվամիջոցները ենթադրում են, որ Հռոմի Պապի հետ Թրամփի հանդիպումը տեղի կունենա մայիսի վերջին, քանի որ ԱՄՆ նախագահը պաշտոնական այցով ժամանելու է Սիցիլիա կղզի՝ մայիսի 26-27-ը Մեծ Յոթնյակի գագաթաժողովին մասնակցելու:
04:25 • 30.04.17Թրամփը նախատեսում է ԱՄՆ ռազմական բյուջեի կտրուկ աճ՝ Ռեյգանի ժամանակներից ի վերՆոր բյուջեի ընդունման հետ մեկտեղ կվերականգնվեն ԱՄՆ ռազմական հզորությունն ու «ժողովրդավարության զինանոցը»:
03:36 • 30.04.17Կուբայում ավիաաղետի հետևանքով 8 մարդ է զոհվելAerogaviota Airlines կուբայական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն օդ է բարձրացել երկրի հարավում գտնվող Բարակոա քաղաքից և ռադարների տեսադաշտից անհետացել է կղզու արևմտյան մասում գտնվող Պինար դել Ռիո քաղաքի մոտակայքում:
02:07 • 30.04.17Վաշինգտոնում բազմահազարանոց երթ է անցկացվել՝ ի պաշտպանություն շրջակա միջավայրի«Ժողովրդական կլիմայական երթն» անցկացվել է «Հանուն գիտության երթից» մեկ շաբաթ անց, երբ գիտնականները հավաքվել էին Վաշինգտոնում՝ բողոքելով քաղաքական գործիչներին, որ նրանք հաշվի չեն առնում կլիմայական փոփոխությունների շուրջ գիտական հանրության կարծիքը:
01:48 • 30.04.17Ավտովթար Արտաշատ քաղաքում. կա տուժածՊարզվել է, որ բախվել են «ВАЗ-2106» մակնիշի 34 QF 994 (վարորդ՝ 1990 թ. ծնված Ա. Պ.) և «BMW» մակնիշի 10 LL 461 (վարորդ՝ 1984 թ. ծնված Գ. Հ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
01:19 • 30.04.17Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտման 14 դեպք է գրանցվելՍիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տվյալներով` հրադադարի ռեժիմի խախտումները գրանցվել են Դամասկոս, Համա, Լաթակիա և Դերաա նահանգներում:
00:51 • 30.04.17Արտակարգ դեպք Վայոց Ձորում. սիբեխ հավաքող գյուղացիները տրակտորով կողաշրջվել են. կա 7 վիրավոր shamshyan.comՌինդ գյուղի «Ուլգյուր» կոչվող հանդամասում, Ռինդ գյուղի բնակիչ, 48-ամյա Մարլեն Սիմոնյանը՝ իր վարած 5556 NEWHOLLAND առանց համարանիշի տրակտորով, որին միացված է եղել նաև կցորդ, կողաշրջվել է:
23:45 • 29.04.17Համաշխարհային բանկը 47.2 մլն եվրո է հատկացրել Վրաստանին` անցկացվող բարեփոխումների համարՀամաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Վրաստանին 47.2 մլն եվրո ծավալով վարկի տրամադրումը երկրում իրականացվող բարեփոխումներին աջակցելու համար:
22:54 • 29.04.17Դրամային և հատկապես արտարժութային ավանդների տոկոսադրույքների նվազում կա. Հերմինե Հարությունյան2017 թվականի առաջին եռամսյակի տվյալներով նկատվում է ավանդների ներդրման կտրուկ աճ, բարձր է նաև երաշխավորված ավանդների կշիռը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Ավանդների հատուցումը երաշխավորող …
21:05 • 29.04.17ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև կոալիցիայի ձևավորման շուրջ բանակցությունները դեռևս վերջնական փուլում են. Գագիկ ՄինասյանԻշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունում դեռ չի քննարկվել, թե ով է նշանակվելու Ազգային ժողովի նախագահ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը՝ նշելով, որ չի քննարկվել նաև, թե ՀՀԿ-ն ում է առաջադրելու...
20:31 • 29.04.17Բոլոր 3 քաղաքական ուժերն էլ քարոզարշավը կառուցում են ԸՕ պահանջների լիակատար գիտակցմամբ. Տ. Մուկուչյան«Մենք անգամ չենք սպասում, թե երբ կլինի դիմում կամ բողոք, առկա հրապարակումներին ծանոթանում ենք և մենք միշտ անդրադառնում ենք, ձեռնարկում ենք միջոցներ»,-ասաց նա: Տիգրան Մուկուչյանը նկատեց, որ մինչ այս որևէ խնդիր չի եղել ...
19:03 • 29.04.17Ղրղզստանում 24 մարդ է տուժել սողանքների պատճառովՂրղզստանի հարավարևելյան մասում գտնվող Օշի մարզում հզոր սողանք է տեղի ունեցել, որի ժամանակ հողը լցվել է բնակելի տների վրա:
